ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.11.2026 | 22:26Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին:
Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին:
ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, TRIPP նախագծի իրականացման ու դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները:

