Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի մասնակցության առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք մեծ հույսեր ենք կապում ԵՄ, հատկապես նախագահ Շառլ Միշելի ջանքերի հետ, որն արդեն ակտիվ մասնակցում է այս գործընթացում։ …