Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
Բոլորը

Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում իրականացվող խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են երեխայի համակարգիչը, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ իրեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանների փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Նրա խոսքով՝ քննիչները որևէ արտասովոր բան չեն հայտնաբերել, իսկ կատարվող գործողությունները որակեց որպես «քաղաքական հետապնդման հերթական դրսևորում»։

«Խուզարկություն արեցին, երեխայի համակարգիչը առգրավեցին։ Ոչ մի արտասովոր բան․ հերթական ապօրինությունների շարքից է, հերթական քաղաքական հետապնդման դրսևորման ձևերից է»,- ասաց նա։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հատկապես ինչ է առգրավվել՝ փաստաբանը պարզաբանեց, որ համակարգչից բացառապես երեխաներն էին օգտվում, և դրա մեջ առկա էին միայն մանկական խաղեր։

Փաստաբանը նշեց, որ դեռևս չի տիրապետում մանրամասներին, թե կոնկրետ որ վարույթի շրջանակում են իրականացվում գործողությունները, ինչպես նաև տեղեկություն չունի մամուլում շրջանառվող 65 հասցեներում խուզարկությունների և հնարավոր ձերբակալությունների մասին։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը գրել էր, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,- գրել էր Սուքիասյանը։

Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում այս պահին 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան