Վտանգներ` ՀԱՊԿ-ից. ինչ է նշանակում Հայաստան զորք չուղարկելը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀԱՊԿ-ը հերթական անգամ չի շտապում օգնել Հայաստանին Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու հարցում՝ շեշտելով, թե անհրաժեշտություն կա մանրակրկիտ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը։ Այնինչ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական Զինուժը ինտենսիվորեն հրետակոծում է Հայաստանի սուվերեն տարածքը՝ ահաբեկելով խաղաղ բնակիչներին, ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայկական կողմն այսօր պաշտոնապես հայտնեց 105 զոհված զինծառայողի մասին։ Այս ֆոնին ՀԱՊԿ-ը, որտեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, որոշել է ընդամենը դիտորդական առաքելություն ուղարկել հակամարտության գոտի, իսկ գլխավոր քարտուղար Զասը Հայաստան կգա միայն հաջորդ շաբաթ։

«Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը արդեն կժամանի վաղը, մեր դիմումը պատճաշ կարգով քննարկվել է ՀԱՊԿ-ում»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Թե ի՞նչ է ենթադրում պատշաճ քննարկում, Միրզոյանը փակագծեր չբացեց, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի դիմումին ի պատասխան՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս պետությունները պատշաճ քայլեր չեն ձեռնարկում։ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հստակեցրեց, որ Երևանը կազմակերպությանը դիմել է պայմանագրի 4-րդ հոդվածով։

«Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»,- ասվում է հոդվածում։

Ստացվում է, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածի՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Բելառուսի և մյուս պետությունների նկատմամբ, բայց ՀԱՊԿ-ն օգնել չի ցանկանում։ 1996-99 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի այսօրինակ վերաբերմունքից հետո Երևանը պետք է հայտարարի կազմակերպությունը լքելու մասին։ Քաղաքագետի խոսքով՝ պաշտոնական Երևանը դիվանագիտական սխալ է թույլ տվել՝ այս էսկալացիան թուլացնելու համար ՀԱՊԿ-ին դիմելով։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի ու հայ ժողովրդի համար լրջագույն սպառնալիքներ է ներկայացնում։

Երևանում փորձագիտական շրջանակները մտահոգված են նաև այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի դիմումի ձևական քննարկումը կարող է ձախողել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ձևաչափերում Ադրբեջանի ռազմական հանցագործություններին անդրադարձը։

Երևանը երեկ հայտարարեց, որ դիմել է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի շրջանակում՝ Մոսկվային։ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը, որը վերջին հինգ ամիսների ընթացքում Ադրբեջանի հետ բարձր մակարդակներով երկու համագործակցության փաստաթղթեր է ստորագրել, նաև ստանձնել ռազմական և տարածքային ամբողջականության վերականգման պարտավորություններ, առնվազն հրապարակավ Երևանին օգնելու մասին որևէ հայտարարություն չի արել։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքները գրավելու փաստերին պաշտոնական Մոսկվան «վիճելի խնդիրներ» ձևակերպումն է տվել։

Ի տարբերություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ ԱՄՆ-ը երեկ Ադրբեջանին պաշտոնապես մեղադրել է Հայաստանի տարածքը հրետակոծելու և զգալի վնասներ հասցնելու համար։ Սակայն, սրան զուգահեռ, Վաշինգտոնն առ այսօր Բաքվին ուղղված դատապարտող հայտարարություններ չի արել։

Հայաստանում թեև ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով քննադատում են ՀԱՊԿ-ին անգործության համար, սակայն, ազմակերպությունը լքելու հավանականության մասին դեռ լռում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան