Ուկրաինան և Եվրոպան կհաղթեն․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

Ռուսաստանը կպարտվի պատերազմում, իսկ Ուկրաինան և Եվրոպան կհաղթեն՝ վստահ է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, գրում է Korrespondent-ը։

«Շատ բան է դրված վտանգի տակ: Ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար: Մեզ կփորձեն նրանք, ովքեր ցանկանում են օգտագործել մեր միջև եղած տարբերությունները: Սա միայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմ չէ: Սա պատերազմ է մեր էներգետիկայի, մեր տնտեսության դեմ, պատերազմ է մեր արժեքների, մեր ապագայի դեմ, ինքնավարության, ժողովրդավարության դեմ։ Ես այստեղ կանգնած եմ վստահ, որ մեր քաջությամբ և անհրաժեշտ համերաշխությամբ Պուտինը կձախողվի, և Ուկրաինան ու Եվրոպան կհաղթեն»,- ասել է նա։

«Այսօր խիզախությունն անուն ունի՝ Ուկրաինա: Քաջությունը դեմք ունի. դա ուկրաինացի տղամարդկանց և կանանց դեմքերն են, որոնք ոտքի են կանգնել ռուսական ագրեսիայի դեմ»,- հավելել է նա:

Տաթև Ֆռանգյան