Ինչպես օգնել, որ չվնասես. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, ջուր, դեղորայք․ արդեն 2-րդ օրն է՝ բուհերի ուսանողների նախաձեռնությամբ օգնություն է հավաքվում՝ առաջնագիծ ուղարկելու համար։

Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարություններն իրար հաջորդող հայտարարություններով շտապեցին տեղեկացնել, որ սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Բացի այդ, հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար․ խնդրին Ազգային ժողովում անդրադարձավ նաև պաշտպանության  նախար Սուրեն Պապիկյանը։

«Շնորհակալ եմ աջակցության համար, բայց այդ նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը։ Մեր զինվորականները ոչնչի կարիք չունեն, ՊՆ-ն ձեռք է բերում բոլոր անհրաժեշտ պարագաները»,- ասաց նախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ հորդորում է դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար, իսկ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:

Նման նախաձեռնություններ եղել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ․ օգնության մի մի մասն այդպես էլ դիրքեր չհասավ։ Հնարավոր է, որ այս օգնությունը ևս այդպես էլ չհասնի դիրքեր, կարծում է կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ օգնությունն առաջնագիծ հասցնելը կարող է նաև անվտանգային խնդիրներ ստեղծել, բացի այդ՝ պետությունը պիտի թույլ չտա, որ բնակչությունը սեփական նախաձեռնությամբ նման քայլերի դիմի։

Փորձագետը հույս է հայտնում, որ պատկան մարմինները նախորդ պատերազմից դասեր քաղել են, և այս անգամ թիկունքի օգնությունն ավելի համակարգված կդարձնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան