ԱՄՆ-ից մենք չենք կարող զենք գնել՝ հակամարտող երկրներին Վաշինգտոնը զենք չի վաճառում․ Սուրեն Սարգսյանը՝ Պապիկյանի այցի արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջողվել է հրադադարի համաձայնություն ձեռք բերել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց՝ նշելով, որ դա միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է եղել։ Կկարողանա՞ միջազգային հանրությունը զսպել Ադրբեջանին, թե՞ նոր լարվածությունն անխուսափելի է։

-Դժվար է ասել՝ կկարողանա, թե՝ ոչ, որովհետև միջազգային հանրությունը տարբեր առիթներով փորձում էր զսպել Ալիևին, իսկ միջազգային հանրություն ասելով, կարծում եմ, պետք է նաև հաշվի առնել, թե ովքեր են այդ միջազգային հանրության անդամները, գոնե՝ խոշոր խաղացողները։ Հիշում ենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ թե՛ Ռուսաստանը հրադադարի փորձեր արեց և տապալվեց, թե՛ Ֆրանսիան փորձեց և տապալվեց, թե՛ ԱՄՆ-ը։ Վերջում Ռուսաստանը ևս մեկ փորձով կարողացավ հասնել դրան։

-Հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հարցով վերջապես դիմեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Երեկ փակ քննարկում է տեղի ունեցել, այսօր էլ բաց ռեժիմով են քննարկումներ լինելու։ Դրանց արդյունքներով հայտարարություն կամ, գուցե, նաև բանաձև է ընդունվելու։ Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել այդ քննարկումներից։

-Ես առանձնապես ակնկալիք չէի ունենա։ Կարծում եմ, որ չեն լինի շատ հասցեական ձևակերպումներ՝ լինի դա հայտարարություն, թե Անվտանգության խորհրդի բանաձև։ Ի դեպ՝ չեմ կարծում, որ դա կլինի ԱԽ բանաձև, ավելի հավանական է, որ կլինի հայտարարություն։ Եվ կարծում եմ, որ կլինեն ձևակերպումներ, ինչպիսիք միշտ են լինում՝ անհասցե հայտարարություններ, կողմերին կոչ կանեն խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և այլն։

-Դիմեցինք նաև ՀԱՊԿ-ին։ Մեր, այսպես ասած, ռազմավարական դաշնակիցները նախ՝ քննարկեցին խնդիրը, որոշեցին պատվիրակություն ուղարկել՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, հետո զեկույց պատրաստել։ ՀԱՊԿ-ի նման արձագանքը սպասելի՞ էր։ Նաև տեսանք Ղազախստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ սահմանների դելիմիտացիա չկա, և դժվար է հստակ ասել՝ Հայաստանի տարածքո՞ւմ են ռազմական գործողությունները, թե՞ ոչ։

-Իհարկե՝ կանխատեսելի էր, մանավանդ, մենք գիտենք, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ շատ հստակ գործողություններ Հայաստանի տարածքում լինում էին։ Չմոռանանք, որ նաև 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զորքերը Սև լճի տարածքում էին ու մինչ օրս էլ այդտեղ նստած են, որը, ըստ էության, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս պարագայում մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ն առանձնապես ակտիվ գործողություններ չի ձեռնարկել։ Ինձ համար սպասելի էր ՀԱՊԿ-ի այս պասիվությունը։ Մենք գիտենք, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կարողանում է օպերատիվ գործել, նույն ղազախական դեպքերը ցույց տվեցին, որ հաշված ժամերի ընթացքում ՀԱՊԿ-ը կարողանում է իր առջև դրված բոլոր խնդիրները լուծել, եթե կա անդամ պետությունների ղեկավարության քաղաքական կամքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան