Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է 2027 կամ 2028 թվականներին Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Հայաստանում ժողովրդավարության վիճակին և Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին։

Խոսելով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ժամկետների մասին՝ Իոաննիսյանը դա որակեց որպես հստակ ազդակ Մոսկվային. «Լուկաշենկոն ասում էր՝ «Армения, да куда она денется»: Դա առաջին հերթին ուղերձ է Մոսկվային, որ ցույց տա, որ «нам есть куда деваться»: Նայեք, դուք ձեր մոտեցումները կողմնորոշվեք: Կողմնորոշվեք, ուզում եք գազը թանկացնել, թե չեք ուզում գազը թանկացնել, ուզում եք շարունակել մեր նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառել, թե չեք ուզում… որովհետև կարող ա վերջում պարզվի, որ մենք ընդհանրապես թողնում գնում ենք ու դուք ձեզ արդյունքում մեծ վնաս եք հասցնում»։

Անդրադառնալով ռուսական կողմի հնարավոր պատժամիջոցներին և գազի գնի թանկացմանը՝ նա նշեց, որ դա երկկողմանի վնաս է ենթադրում. «Եթե իրենք գազը թանկացնեն, մենք էդ գազը կառնենք ուրիշ տեղից: Մենք էլ ենք տուժելու: Մենք կվճարենք գազի համար ավելի թանկ, իրենք գազի հերթական արտահանողին կկորցնեն»։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է հանդուրժել իր շահերից չբխող մի շարք հանգամանքներ. «Մենք հանդուրժում ենք, որ մաքսային դրույքաչափերը ոչ թե Հայաստանի շահերից են բխում, այլ բխում են Ռուսաստանի տնտեսության շահերից: Նաև իրենք մեր միջոցով շրջանցում են բավականին շատ սանկցիաներ և ներմուծում են շատ ապրանքներ… Եվ Հայաստանի բյուջեն այնպես չի, որ էդ սանկցիաների շրջանցումից շատ ա շահում»։

Պատասխանելով դիտարկմանը, թե վերջին ձերբակալությունների ֆոնին արդյոք Եվրոպան կընդունի Հայաստանին, և արդյոք երկրում հաստատվել է բռնապետություն, Իոաննիսյանն ասաց. «Հայաստանը, իհարկե, դատական համակարգի անկախության տեսանկյունից և մի շարք այլ ստանդարտների տեսանկյունից ԵՄ-ի չափանիշներին չի բավարարում ցավոք սրտի: Բայց էնպես էլ չի, որ մենք ԵԱՏՄ-ի ստանդարտների մակարդակին ենք»։

Նա կտրականապես հերքեց Հայաստանում բռնապետության առկայությունը՝ հիմնավորելով. «Ես չեմ տեսել բռնապետություն, որտեղ կա անկախ և ընդդիմադիր մամուլ, ես չեմ տեսել բռնապետություն, որտեղ ամբողջությամբ հարգված է հավաքների ազատությունը, ես չեմ տեսել բռնապետություն, որտեղ ընդդիմադիր ուժերը ավելի հարուստ են, քան իշխանությունը, ես չեմ տեսել բռնապետություն, որտեղ խորհրդարանի մոտ 30 քանի տոկոսը, համարյա 40 տոկոսը ընդդիմադիր ուժեր են»։

Խոսելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և դրա աշխատանքներին հասարակական կազմակերպությունների մասնակցության նպատակահարմարության մասին՝ Իոաննիսյանը հստակեցրեց. «Խորհրդում դա քննարկվում է։ Բայց խորհուրդը դեկորատիվ չի կարող լինել։ Եթե դադարում է բովանդակային լինել, ապա դեկորատիվ էլ չի կարող լինել, կներեք, դեկորատիվ բաների չենք մասնակցում»։

Ըստ նրա՝ խնդիրը խորհրդի գործառույթների հստակեցումն է. «Հարցը էն է, որ պետք է հստակեցնել խորհրդի դերը, խորհուրդը ինչ ա անում։ Եթե խորհուրդը ոչ մի բան չի անում, խորհուրդը լուծարեք»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան