ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ

Լուրեր

16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
Բոլորը

Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների առնչությամբ։ Մենք այս շարունակական հարձակումներին ականատես ենք լինում երկրորդ օրը շարունակ։ Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ»,- նշել է Փրայսը։

«Մենք հստակ ասել ենք, որ այս խնդիրը չի կարող ռազմական կարգավորում ունենալ։ Եվ մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից ու ներգրավվել երկխոսության ու դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Փրայսը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը շարունակում է լինել Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ անելու հնարավոր ամեն բան՝ առաջ մղելու Հարավային Կովկասի խաղաղ և բարեկեցիկ ապագան»,- հայտարարել է պետդեպի խոսնակը։