Բլինքենը Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենաօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հետ: Ի պատասխան, խոսնակ Փրայսն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ․ գրում է VOA-ն:

«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենը այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով:

Մենք այս համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին և բոլոր մակարդակներում հասկացրել ենք, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Մենք երկու կողմերին հորդորել ենք զերծ մնալ ռազմական հետագա գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ: Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դեսպան Ռիկերը, ով մեր ավագ խորհրդականն է հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով, դեռ Բաքվում է։ Նա երեկ՝ սեպտեմբերի 13-ին, և այսօր հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Դեսպան Ռիկերը երեկ Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը այսօր կեսօրին զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, և մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Նեդ Փրայսը