ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», …

