Սեյրան Օհանյանը` սահման չգնալու և հանրահավաքին մասնակցելու մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովրդի ճնշման տակ այս իշխանությունը պարտավոր է հեռանալ։ Ստեղծված իրավիճակի պատասխանատուն իրենք են։ Օրինաչափություն է, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով մասնակցում էր ԱԺ շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։

Ասում են՝ ով իշխանություն է ուզում, գալիս է հանրահավաքի, ով հայրենիք է ուզում, գնում սահման։ Օհանյանն անդրադառնալով այս դիտարկմանը և սահման չգնալու ու հանրահավաքին մասնակցելով՝ քաղաքական իրավիճակը լարելու վերաբերյալ մեղադրանքներին՝ նշեց․ «Գոնե ինձնից մի՛ հարցրեք՝ սահմանում եղել եմ, թե չէ, հասկանում եք, չէ՞, ում եք հարցնում։ Սահման գնալու պատասխանատվությունն իշխանությանն է, իշխանությունն է զորակոչում, իր ուժային ստորաբաժանումներն ուղարկում և ըստ անհրաժեշտության՝ զորահավաք կազմակերպում։ Ո՞ւմ զենքով գնանք սահման, ամեն մեկը հո իր տանը զենք չունի՞։ Եվ երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին, մենք վերջերս գրություն էինք ուղարկել ՊՆ, որ մեկնենք, տեսնենք, թե մոբիլիզացիոն ռեսուրսն ինչպես է իրեն դրսևորում բանակում, բայց թույլտվություն չստացանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։