Իսլամաբադը հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից առգրավված իրանական կոնտեյներային նավի անձնակազմի 22 անդամները կտարհանվեն Պակիստան։ Արտգործնախարարությունը դա անվանել է «վստահության ամրապնդման միջոց», որը ստացել է երկու կողմերի աջակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ անձնակազմը կվերադարձվի Իրան, գրում է DW-ն։ Հայտարարությունը վերաբերում է իրանական դրոշի ներքո նավարկող «Տուսկա» նավին, որն անցյալ ամիս ԱՄՆ ուժերի կողմից կալանավորվել …

