Հայաստանն ու ԱՄՆ-ն հրապարակել են կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ոլորտում համագործակցության շրջանակային հուշագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումներ, տեխնոլոգիաների փոխանցում, մատակարարման շղթաների ամրապնդում և Հայաստանի հանքարդյունաբերական կարողությունների զարգացում։ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր Քանի որ կարևորագույն հանքանյութերը կենսական նշանակություն ունեն …

