Զոհվածի ծնող եմ, շնորհակալ եմ Իսախանյանից, բայց կարա՞նք արտաշիրիմում անենք․ կինը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Կոտայքի մարզում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին, որը ներկայացավ որպես զոհվածի մայր և պատմեց, որ իր որդին զոհվել է Ջաբրայիլում 2020 թվականին։

«Պարոն Գագիկ Իսախանյանից շատ շնորհակալ եմ, ինձ օգնել ա, բայց հարց ունեմ։ Եթե հնարավոր ա, իմ երեխուն կարա՞ք արտաշիրիմում անեք։ Հուղարկավորված ա եղել Հադրութում, արտաշիրիմում եմ արել Ստեփանակերտ, հիմա Ստեփանակերտում ա, մի հատ ծաղիկ ես չեմ կարում խոնարհեմ»,- ասաց կինը՝ դիմելով Փաշինյանին։

Վարչապետն աարձագանքեց, որ թեման շատ նուրբ է և հրապարակային ձևաչափով չի կարող քննարկվել։

Կինը նաև պատմեց, որ զոհված որդու համար տրամադրված 10 միլիոն դրամ փոխհատուցմամբ տուն են գնել Չարենցավանում, սակայն այդ հանգամանքի պատճառով ընտանիքը զրկվել է այլ սոցիալական աջակցություններից։ Նրա խոսքով՝ տունը գրանցվել է որդու անունով, ինչի հետևանքով ընտանիքը չի կարողացել օգտվել բնակարանային ծրագրերից։

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ գործող կարգավորումներով աջակցությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք չունեն, սակայն խոստացավ հարցը քննարկել անհատական կարգով՝ համապատասխան հանձնաժողովի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան