Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի լիագումար նիստինԼ Ելույթի սղագրությունը՝ ստորև․ «Մեծարգո հյուրեր, Հարգելի գործընկերներ, Հարգելի ընկերներ, Բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն ձեր ներկայության համար։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Այս ձևաչափը շատ կարևոր է։ Այն առանցքային դեր ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության …

