Շոյգուն պնդում է, թե Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Վերջերս Հայաստանը նույնիսկ չի ջանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու պատրվակ փնտրել, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես դա դեմարշ չէի անվանի. նրանք պարզապես չեն մասնակցում, բայց ամեն անգամ՝ մտացածին պատրվակով։ Վերջին շրջանում նրանք նույնիսկ նեղություն չեն տալիս իրենց փոխել չմասնակցելու պատրվակները. միշտ նույնն է՝ ՀԱՊԿ ուժերի կողմից արձագանքի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ։ Բայց ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է և, բնականաբար, մեր բոլոր կանոնադրական փաստաթղթերի համաձայն, մենք արձագանքում ենք, երբ մեզանից պաշտպանություն են խնդրում, երբ որևէ երկրի վրա հարձակվում են։ Մի կողմից՝ ոչ ոք չի հարձակվել Հայաստանի կամ նրա տարածքի վրա, դա առաջինը, սակայն ոչ պակաս կարևոր է այն, որ այդ հակամարտությունում Հայաստանից օգնության դիմում չի եղել»,- հայտարարել է նա։

Շոյգուն ասել է, թե Ռուսաստանն ակտիվորեն աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ արյունահեղությունը կանխելու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու ուղղությամբ։

«Եվ այդ պահին լուծումը գտնվեց։ Որպես այս բոլոր իրադարձությունների ականատես և մասնակից՝ կարող եմ ասել, որ մեր նախագահն անհավանական, աննախադեպ ջանքեր գործադրեց, որպեսզի այս ամենը տեղի ունենա առանց լուրջ, խոշոր աղետի։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էին տեղակայվում խաղաղապահ ուժերը, բոլորս հիշում ենք, որ մեր տղաներն այնտեղ էին սկզբնական փուլում։ Եվ այսօր ասել, որ ՀԱՊԿ-ի կամ դրա անդամների կողմից որևէ արձագանք չի եղել, իմ կարծիքով, միանշանակ ճիշտ չէ»,- հավելել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հավելենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը ոչ թե Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակի հետ կապված, ինչպես պնդում է Շոյգուն, այլ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսին ու 2022-ի սեպտեմբերին իրականացված հարձակումներին ի պատասխան՝ կառույցի անգործության պատճառով։ Ադրբեջանական հարձակումների հետևանքով օկուպացվել են ՀՀ ինքնիշխան տարածքները։ Հայաստանը երկու դեպքում էլ գործողությունների համար պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

Դեռևս 2024 թվականին France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «գործնականում սառեցնելու պատճառներին»։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, 2021 և 2022 թվականներին։ Եվ դա չէր կարող անցնել առանց հետևանքների»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի