«ԱՊՀ-ն առանց ուշադրության չի թողնի ՀՀ-ում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը»․ Լեբեդև

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) չի կարող առանց ուշադրության թողնել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման հայտարարված ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում Ուկրաինայի հարցով կայացած ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք չենք կարող առանց ուշադրության թողնել Ուկրաինայի հետ կապված Հայաստանում վերջերս կայացած ԵՄ գագաթնաժողովը և երկրի ղեկավարության դիրքորոշումը ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Հավելենք, որ Հայաստանում Ուկրաինայի հարցով որևէ գագաթնաժողով չի անցկացվել։ Մայիսի 4-ին Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Մայիսի 5-ին էլ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի