Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը և Արցախից բռնի տեղահանված Տիգրան Պետրոսյանը այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ աջակցություն հայտնելով կալանավորված Արթուր Օսիպյանին։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Օսիպյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հրապարակային բանավեճի պատճառով։ Factor.am-ի հետ զրույցում Խզմալյանը նշել է, որ բողոքի ակցիաները շարունակական …

