Օրենքի նախագիծ ենք տանելու ԱԺ հոգեհացի, գերեզմանների հետ կապված․ ժողովուրդը մրցակցության մեջ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը խորհրդարան անցնելու դեպքում, պատրաստվում է Ազգային ժողով ներկայացնել մի շարք օրինագծեր, որոնք, նրա խոսքով, վերաբերում են քաղաքացիների առօրյա խնդիրներին։

Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է օրենսդրական նախաձեռնություն, որով համաներումը կդառնա պարտադիր և կիրականացվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ անկախ իշխանությունների կամքից։ Նրա կարծիքով՝ դա կօգնի թեթևացնել բանտային պայմանները և նվազեցնել մարդկանց նկատմամբ ամենափոքր դեպքերում կալանքի կիրառումը։ Նա նաև հայտնել է, որ պատրաստվում են օրինագիծ ներկայացնել հոգեհացի, գերեզմանների և հարակից ծախսերի կարգավորման վերաբերյալ։

Սարգսյանի խոսքով՝ հասարակությունում ձևավորված մրցակցությունը մարդկանց ստիպում է ավելորդ ֆինանսական բեռ կրել անգամ սգի պայմաններում։

Քաղաքական գործիչը նշել է, որ նման նախաձեռնություններով ցանկանում են իրավական լուծումներ առաջարկել քաղաքացիներին հուզող թե՛ փոքր, թե՛ մեծ խնդիրների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան