ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած պարտքերից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կատարել է միջազգային բանկերի նկատմամբ ունեցած իր վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում․ այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ Պետրոսյանն ընդգծել է, որ այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար։

«Օրերս «ՀԷՑ» ՓԲԸ կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում կատարեցինք։

2025թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, Ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն. ԱՄՆ դոլար (ընդ որում. Ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):

Այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն. ԱՄՆ դոլար:

Ըստ այդմ, ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շեշտելով, որ վճարումներն իրականացվել են բացառապես ՀԷՑ-ի սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման։