Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Ըստ իրավապահների՝ 63-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում հարվածել և դանակահարել է 50-ամյա համագյուղացուն, որը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։ Կասկածյալը ներկայացել է ոստիկանություն։ «Մայիսի 26-ին՝ ժամը 2:40-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով …

