Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է

Լուրեր

23.10.2026 | 23:07
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Ըստ իրավապահների՝ 63-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում հարվածել և դանակահարել է 50-ամյա համագյուղացուն, որը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։ Կասկածյալը ներկայացել է ոստիկանություն։

«Մայիսի 26-ին՝ ժամը 2:40-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Կոտայքի քրեական ոստիկանների և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։