Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, որն առաջինն էր խորհրդարանական ընտրություններից հետո, շնորհավորել է կառավարության անդամներին ընտրությունների կապակցությամբ և հայտարարել, որ առաջիկա փուլում շարունակվելու է «նոր որակի պետություն» կառուցելու առաքելությունը։ Վարչապետի խոսքով՝ պետությունը պետք է ծառայի մարդու և քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունն ու ազատությունն ապահովելուն, և կառավարությունն իր աշխատանքը շարունակելու է հենց այդ տրամաբանությամբ։ Փաշինյանը հայտնել է, …

