ՌԴ շրջաններում և Ղրիմում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ․ Կրասնոդարում բնակելի շենք է վնասվել

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունիսի լույս 11-ի գիշերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա: Անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են Կրասնոդարում բնակելի շենքին։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Meduza-ն։

Բեկորների անկման հետևանքով հրդեհ է առաջացրել շենքում: Երկու մարդ վիրավորվել է։

Սևերսկի շրջանում վնասվել են մի քանի մասնավոր տներ, մեկ մարդ վիրավորվել է։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։

Astra-ն սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի և լուսանկարների վերլուծությունից հետո հաղորդում է, որ վնասված բնակելի շենքը գտնվում է երկու ռազմական օբյեկտներից երկու կիլոմետրից պակաս հեռավորության վրա և ռազմական օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորությամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 330 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ներ են խոցվել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Տվերի և Վլադիմիրի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի, Սև ու Ազովի ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի