Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, որն առաջինն էր խորհրդարանական ընտրություններից հետո, շնորհավորել է կառավարության անդամներին ընտրությունների կապակցությամբ և հայտարարել, որ առաջիկա փուլում շարունակվելու է «նոր որակի պետություն» կառուցելու առաքելությունը։

Վարչապետի խոսքով՝ պետությունը պետք է ծառայի մարդու և քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունն ու ազատությունն ապահովելուն, և կառավարությունն իր աշխատանքը շարունակելու է հենց այդ տրամաբանությամբ։

Փաշինյանը հայտնել է, որ արդեն սկսվում են նոր կառավարության ծրագրի մշակման աշխատանքները, որոնք կշարունակվեն կառավարության նոր կազմի ձևավորումից հետո։ Նա նշել է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ երկու ընտրություններից հետո ձևավորված կառավարությունների, կա բավարար ժամանակ ծրագրային և կառուցվածքային հարցերը հանգիստ քննարկելու և պլանավորելու համար, քանի որ նախկին դեպքերում գործադիրը ձևավորվել էր արտահերթ ընտրություններից հետո։

Վարչապետը կարևորել է նախորդ տարիների աշխատանքի համակողմանի վերլուծությունը՝ հասկանալու, թե որ ուղղություններում է անհրաժեշտ ակտիվացնել ջանքերը, ինչ նախաձեռնություններից է պետք հրաժարվել և որտեղ են արձանագրված արդյունքները դեռևս անբավարար։

Փաշինյանը նաև առաջարկել է նոր կառավարության ծրագրում առանձնացնել հստակ առաջնահերթություններ և «առաջնահերթությունների առաջնահերթություններ»՝ կառավարության ամենօրյա աշխատանքն առավել կենտրոնացված դարձնելու նպատակով։ Նրա խոսքով՝ ցանկացած ծրագիր ժամանակի ընթացքում ենթակա է փոփոխությունների, քանի որ փոխվում են հանգամանքներն ու մարտահրավերները, ուստի ռազմավարական փաստաթղթերը պետք է լինեն ճկուն և կարողանան հարմարվել կյանքի թելադրած փոփոխություններին։

Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ կառավարության ծրագրում գլխավոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, և այդ ուղղությամբ կառավարությունը կարողացել է արդյունքներ արձանագրել։ Նրա խոսքով՝ նոր ծրագրում ևս անհրաժեշտ է սահմանել այն առանցքային նպատակները, որոնց վրա պետք է կենտրոնացվեն հիմնական ջանքերը։

Ամփոփելով՝ Փաշինյանը նշել է, որ սկսվում է նոր փուլ, սակայն դրա հիմնական առանձնահատկությունը ոչ թե կտրուկ փոփոխություններն են, այլ արդեն իրականացվող աշխատանքի շարունակականությունն ու դրա արդյունավետության բարձրացումը։

Մանրամասները` տեսանյութում։