Սամվել Կարապետյանի պաշտպան Արշակ Վարդանյանն այսօրվա դատական նիստի ընթացքում հայտնեց, որ Կարապետյանի նկատմամբ նրան վերագրվող դրվագներից մեկով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է առկա։ Խոսքը «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերությանն առնչվող դրվագի մասին է։ Ըստ այս դրվագի՝ Սամվել Կարապետյանը «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերության տնօրեններ Րաֆֆի Նալչաջյանի և Վարդան Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ, նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու …

