Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց է նախաձեռնում Բաքու

Լուրեր

15.06.2026 | 14:47
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները
15.06.2026 | 14:43
Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
15.06.2026 | 14:39
«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
15.06.2026 | 14:28
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի
15.06.2026 | 14:23
Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները
15.06.2026 | 14:16
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»․ Ալիև
15.06.2026 | 14:14
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 14:07
«Եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա». ՀՀ-ում բելառուս իրավապաշտպան է ձերբակալվել
15.06.2026 | 13:58
Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանից ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակում
15.06.2026 | 13:50
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
15.06.2026 | 13:44
Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է «Լեգիան» պատրաստ բաժանվել Վահան Բիչախչյանից
15.06.2026 | 13:37
Բոյկոտ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում․ հայտարարություն
15.06.2026 | 13:30
Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը
15.06.2026 | 13:23
Ընտրակաշառք բաժանած ուժերը բողոքելու բան չունեն. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 13:15
«Վերաքվեարկություն չնշանակելու որոշումն ամբողջությամբ ապօրինի է. ԿԸՀ-ն ԱԺ-ի լիազորություններն իրեն վերապահելու ակնհայտ փորձ է կատարում»․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու՝ ադրբեջանական կալանքում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելու նպատակով։ Նա դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել այցին, պաշտոնական հանդիպման կազմակերպմանը և բանտարկյալներին ընտանիքներից նամակներ, լուսանկարներ, ծանրոցներ ու թույլատրված անձնական իրեր փոխանցելուն։
«2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։
Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։
Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։
Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները։
Իրենց ընտանիքների համար նրանք «օրակարգային հարց», «քաղաքական հարց» կամ «բարդ դիվանագիտական խնդիր» չեն։ Նրանք ամուսիններ են, հայրեր, պապիկներ, որդիներ և եղբայրներ։ Նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Այսօր չափազանց հաճախ է թվում, թե նրանց ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։
Այս ողջ ընթացքում նրանց ճակատագրի շուրջ շարունակվում են անվերջ քննարկումները՝ մեխանիզմների, ընթացակարգերի, լիազորությունների և քաղաքական հանգամանքների մասին։ Մինչ ոմանք զբաղված են իրենց քաղաքական դիրքերը պահպանելով, մյուսները, գտնվելով անազատության մեջ, տարիներ շարունակ սպասում են գոնե մեկ լուսանկարի, մեկ նամակի կամ հարազատներից մի քանի խոսքի։
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։
Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը։
Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։
Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։
Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։
Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունըը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։
Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։
Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։
Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել:
Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]
Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support – Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։
Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ։
Վերոնիկա Զոնաբենդ»։