«Վերաքվեարկություն չնշանակելու որոշումն ամբողջությամբ ապօրինի է. ԿԸՀ-ն ԱԺ-ի լիազորություններն իրեն վերապահելու ակնհայտ փորձ է կատարում»․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումն ամբողջությամբ ապօրինի է և պետք է փոխվի Սահմանադրական դատարանի կողմից․ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա նաև անդրադարձավ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

Հիշեցնենք՝ հանձնաժողովը գտել էր, որ 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։

«Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։

Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)»,- նշվում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այսօրվա հայտարարության մեջ, որում վերջինս անդրադառնում է վերաքվեարկության հարցին։

«Այսօրվա հայտարարությունն ուղղակի ես համարում եմ համարժեք նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղղակի հայտարարել է, որ օրենքը սխալ է, հետևաբար՝ իրենք օրենքին չեն հետևում: Հանձնաժողովը հայտարարել է, որ այ, քանի որ ընտրողների 99 և քանի տոկոսն արդեն արտահայտել է իր կամքը (քվեն), և այդ երեք տեղամասերում վերաքվեարկության դեպքում այդ տեղամասերի ընտրողները գիտեն, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ տեղի կունենա տակտիկական քվեարկություն (tactical voting): Այսինքն՝ ընտրողները կքվեարկեն հաճախ ոչ այնպես, ինչպես իրենց քաղաքական նախասիրություններն են, այլ զուտ որպեսզի այս կամ այն արդյունքները լինեն համապետական մակարդակում: Թարգմանելով հայերենի՝ մոտավորապես հետևյալն է, որ բոլոր ընդդիմադիր ընտրողները կքվեարկեին այստեղ «Բարգավաճ Հայաստանին», քանի որ «Բարգավաճ Հայաստանի» ընտրվել-չընտրվելը նաև այդտեղից՝ այդ տեղամասերում է ըստ էության որոշվելու, և մնացած ամեն ինչ արդեն որոշված է, և ընտրողները դա գիտեն»,- նշեց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ այս դիրքորոշման մեջ 2 խնդիր կա. մեկն այն է, որ ԿԸՀ նախագահի այս հայտարարությունը, ըստ նրա, մանիպուլյացիա է, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն բավարար քանակի քվե հավաքել էր՝ անցողիկ շեմը հաղթահարելու համար: Բայց երկրորդ՝ ավելի մեծ խնդիրն այն է, որ տակտիկական քվեարկությունը, ցանկացած սցենարում, առանձին տեղամասերի վերաքվեարկության պարագայում տեղի է ունենում:

«Այսինքն՝ օրենսդիրն ի՞նչ է ասում. ասում է՝ առանձին տեղամասերում վերաքվեարկությունը լինում է ընտրություններից երկու շաբաթ հետո, այսինքն՝ երբ որ բոլորն արդեն գիտեն ընտրությունների մնացած տեղամասերի արդյունքը: Եվ երկրորդ՝ ասում է, որ առանձին տեղամասերում վերաքվեարկություն լինում է այն ժամանակ, երբ որ այդ տեղամասերի քվեն էական է ընտրությունների արդյունքների համար: Այսինքն՝ ցանկացած իրավիճակում, երբ որ առանձին տեղամասերում վերաքվեարկություն է լինում, նույն տակտիկական քվեարկություն դիտվելու է: Եվ ուրեմն ի՞նչ. ուրեմն այդ հիմքով կարելի է ընդհանրապես ասել, որ Ընտրական օրենսգրքի միջից պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրչով ջնջի առանձին տեղամասերում վերաքվեարկության կարգավորումը: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի լիազորություններն իրեն վերապահելու ակնհայտ, ոնց ասեմ, փորձ է»,- նշեց դիտորդական առաքելության ներկայացուցիչը:

Դանիել Իոաննիսյանն ակնկալում է, որ Սահմանադրական դատարանն այս որոշումը պետք է փոխի, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «ապօրինաբար փոխել է քվեարկության արդյունքները»։

 

Եվգենյա Համբարձումյան