Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է Լատվիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը։ Հայաստանի հավաքականը մրցավայր է ժամանել 23 ֆուտբոլիստով։
Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Անկախ վերջին տուրի արդյունքից՝ Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը: 5-րդ տուրից հետո խմբի առաջին տեղն ապահովել է Չեռնոգորիայի հավաքականը, որն ունի 13 միավոր: Կիպրոսը վաստակել է 8 միավոր, Հայաստանը՝ 5, իսկ Լատվիան՝ 1:

