ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Հասարակություն
14.11.2026 | 20:53
Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները: Այս պահին չի ներկայացվել դատավորներին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություն:
Հիշեցննեք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ Դատախազի միջնորդությունները: ԲԴԽ-ն միջնորդությունները բավարարելու միջնորդության քննությունն ավարտել է քիչ առաջ:
Արաքս Մամուլյան

