ՀՀ ՊՆ-ն հաստատեց․Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի մարմին
Factor.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 32 հայ զինվորների դիերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, որ պատրաստվում է 100 զինծառայողնի մարմին հանձնել հայկական կողմին։ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակն այս տեղեկությունը հաստատել էր։
Ռոզա Վարդանյան