Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն

Լուրեր

27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն՝ այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարել երկրի վրա «զանգվածային հարձակումը», գրում է CNN-ը։

«Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին, որ այն  ձևավորվում է։ Հիմա մենք խոսում ենք նրանց հետ բանակցությունների տեսքով։ Այն սկսվում է վաղը կեսօրին, և մենք կտեսնենք»,- կիրակի լրագրողներին ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ հարձակումը չեղարկելու խնդրանքով դիմել են դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, ինչպես նաև Իրանը։

«Մենք պատրաստ էինք, բայց երբ դաշնակիցները խնդրեցին չեղարկել այն, նրանք մեզ ստիպեցին ասել՝ «Դե, տեսնենք»։ Պատճառն այն է, որ նրանք կարծում են՝ գործարք կա։ Հորմուզի շուրջ համաձայնություն կա, կլինի գործարք միջուկային զենքի վերաբերյալ, կամ դուք կարող եք այն անվանել Իրանի ապամիջուկայնացում։ Ես դա անվանում եմ Իրանի ապամիջուկայնացում»,- ասել է Թրամփը։

Սաուդյան Արաբիայի պետական ​​լրատվական գործակալությունը կիրակի հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում պնդել է լարվածության թուլացման հարցում։ Ավելի վաղ աղբյուրները CNN-ին հայտնել էին, որ թագաժառանգը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություններ է հայտնել Իրանին հարվածելու ծրագրերի վերաբերյալ։

Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք հարձակումը կհարվածի էներգետիկ թիրախներին, այնուամենայնիվ, շաբաթ Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նա ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում է «պատրաստ լինել Իրանի դեմ մարտի»։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հերքել են, որ Թրամփին խնդրել են դադարեցնել ծրագրված հարձակումները։

«Հիմար Թրամփը սպառել է իր ուժը»,- գրել է կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։

Թարգմանությյունը՝ Էմմա Չոբանյանի