Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
Քաղաքականություն
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Մայամի քաղաքում կայանալիք դեկտեմբերի 14-15 կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք գագաթնաժողովի պաշտոնական կայքից, որտեղ Հայաստանը հրավիրյալ երկրների ցանկում է։
Գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, Վիետնամը։
Հավելենք, որ Ադրբեջանի հրավիրված լինելու մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։Հիշեցնենք, որ 2025 թվականի G20-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

