Այսօր՝ 2026թ. հունիսի 25-ի առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացնում Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։ Կոմիտեից տեղեկացրեցին, որ խուզարկությունը «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է։ Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի կարծիքով սա հերթական քաղաքական ճնշումն է, որպեսզի կառավարման ճգնաժամի մասին խոսույթը իրականություն …

