Հայաստանի եվրոպական կուսակցության ֆինանսական հաշվետվություններում արձանագրված անհամապատասխանությունների հետևանքով կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը տուգանվել է ընդհանուր 200 հազար դրամով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է կուսակցության 2023 և 2024 թվականների ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունները և արձանագրել խախտումներ։ Ըստ հանձնաժողովի՝ կուսակցությունը երկու տարվա ընթացքում ստացել է չթույլատրված նվիրատվություններ, որոնք սահմանված կարգով չեն փոխանցվել պետական …

