Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը որևէ կապ չունի հնարավոր արտահերթ ընտրությունների կամ Սահմանադրական դատարանի հնարավոր որոշման հետ։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք վերապահել միայն այն քաղաքացիներին, որոնք նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում գտնվել են առնվազն 183 օր։ Կառավարությունը, սկզբունքորեն ընդունելով նախաձեռնությունը, առաջարկում է ավելի խիստ չափանիշ՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գտնվել առնվազն 366 օր։

Factor TV-ի հետ զրույցում Հակոբյանն այսօր ասաց, որ նախաձեռնության հիմքում քաղաքացիների դժգոհություններն են եղել այն մարդկանց մասնակցության վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, Հայաստանի հետ կենսական շահեր չունեն, սակայն մասնակցել են այս ընտրություններին։

«Մարդիկ հարցնում էին՝ ինչո՞ւ պետք է մենք ապրենք, ծառայենք, հարկ վճարենք և կրենք իշխանության որոշումների հետևանքները, իսկ այլ երկրներում ապրող մարդիկ գան ու որոշեն մեր փոխարեն»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ նախագիծը կապված չէ ընթացիկ քաղաքական գործընթացի հետ, սակայն հետագայում, բնականաբար, կիրառվելու է։

«Նախագիծը կքննարկվի հանձնաժողովում, փոփոխություններ կարող են լինել, որպեսզի նախագիծն ամբողջությամբ արտահայտի այն նպատակը, որը դրել ենք դրա հիմքում»,- ասաց նա։

Այս նախագիծն արտահերթ նիստով կմտնի խորհրդարան։ Ինչո՞ւ է նման հապճեպ կերպով իրականացվում գործընթացը, եթե շուտով ձևավորվելու է նոր խորհրդարանը՝ հարցրինք պատգամավորին։

«Եթե մենք տեսնենք, որ նախագիծը լավ մշակված չէ, մեր ձեռքը ոչ ոք չի բռնել այլ ժամկետում անել, բայց մենք մշտապես հետոյի չենք թողել այն գործը, որը կարելի է այսօր անել։ Լիագումար նիստերից հետո արտահերթ նիստեր են հրավիրվում, որովհետև հետո երկար ժամանակ խորհրդարանը չի գործելու»,- պարզաբանեց նա։

Իշխանական պատգամավորը նաև պարզաբանեց, որ նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվելու ուսման կամ բուժման նպատակով արտերկրում գտնվող քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։

Նրա խոսքով՝ նպատակը ոչ թե արտերկրում ժամանակավորապես գտնվող քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելն է, այլ այն անձանց, որոնք մշտապես բնակվում են այլ երկրներում և իրենց կենսական շահերը կապում են այդ երկրների հետ։
Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հնարավոր իրավունքների սահմանափակմանը՝ Հակոբյանը վստահեցրեց, որ առաջարկվող ժամկետները թույլ են տալիս պահպանել նրանց ընտրական իրավունքը, քանի որ նրանք սովորաբար տարվա մի մասն անցկացնում են Հայաստանում։

Նա նաև պարզաբանեց, որ խոսքը ոչ թե անընդմեջ Հայաստանում բնակվելու, այլ երկրում գտնված օրերի հանրագումարի մասին է։ Եթե ընդունվի կառավարության առաջարկը, ապա քաղաքացին վերջին երկու տարվա ընթացքում պետք է Հայաստանում գտնված լինի ընդհանուր առմամբ առնվազն 366 օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան