Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը Factor TV-ի հարցին ի պատասխան քննադատեց իշխանության կողմից առաջարկվող ընտրական ցենզի սահմանումը՝ այն անվանելով ոչ ողջամիտ, ոչ օրինական և ոչ սահմանադրական։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք վերապահել միայն այն քաղաքացիներին, որոնք նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում գտնվել են առնվազն 183 օր։

Կառավարությունը, սկզբունքորեն ընդունելով նախաձեռնությունը, առաջարկում է ավելի խիստ չափանիշ՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գտնվել առնվազն 366 օր։

Factor TV-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ նախագիծն իրականում սահմանափակում է ընտրական իրավունքը և քաղաքական նպատակներ է հետապնդում։

«Կարծում եմ՝ այդ փոփոխությունները ողջամիտ չեն, օրինական չեն, սահմանադրական չեն։ Եթե նախագծի հեղինակները լիարժեք անկեղծ լինեին, կարող էին ուղղակի նոր ընտրական ցենզ սահմանել՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցները կամ նրանց հետ համագործակցող ուժերի ներկայացուցիչները։ Դա կլիներ իրական նպատակի բացահայտումը»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ Վարդևանյանը չի կարծում, որ նախաձեռնությունն անմիջական կապ ունի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի հետ։

«Չեմ կարծում, որ դա կապված է Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացի հետ։ Կարծում եմ՝ այն այլ նպատակներ է հետապնդում, որոնց մասին այս փուլում դեռ վաղ է խոսել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան