Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել Գյումրիի «Շիրակը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ակումբի և մարզչի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վարդան Բիչախչյանը կշարունակի աշխատանքը թիմում նաև գալիք մրցաշրջանում։ Հաջողություն ենք մաղթում Բիչախչյանին և հաղթական ընթացք»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ։ 48-ամյա մասնագետը մայիսին էր վերադարձել «Շիրակի» գլխավոր մարզիչի պաշտոնին` փոխարինելով Արսեն Հովհաննիսյանին։ Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանը …

