Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների հիման վրա Բագրևանդ թաղամասում բացահայտվել է ենթադրյալ հանցավոր կազմակերպություն, որը, ըստ իրավապահների, իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա նույնականացման քարտեր, հեռախոսներ, ինչպես նաև երկու ատրճանակ ու փամփուշտներ․ մեկ անձ ձերբակալվել է։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։

Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հունիսի 15-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։

Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։

Նշված անձը ձերբակալվել է։

Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։