Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ՌԴ Նիժնի Նովգորոդում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է շրջանի ղեկավար  Գլեբ Նիկիտինը։ 4 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը հոսպիտալացվել է, գրում է Meduza-ն։

Նիկիտինի խոսքով՝ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 30 անօդաչու թռչող սարք։ Նա նշել է, որ բեկորների անկման հետևանքով «ոչ կրիտիկական վնաս» է հասցվել մեկ արդյունաբերական օբյեկտի և մի քանի բնակելի շենքերի։

Ուկրաինական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ հարձակման հետևանքով վնաս է հասցվել Նիժնի Նովգորոդի մոտակայքում գտնվող «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանին, հրդեհի կադրեր են հրապարակվում։

«Լուկօյլի» կայքում նշվում է, որ Կստովոյի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի Դաշնության խոշորագույն բենզին արտադրող նավթավերամշակման ձեռնարկություններից է, որն արտադրում է ավելի քան 50 տեսակի առևտրային նավթամթերք։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Կստովոյի «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը: Նախնական տվյալներով՝ հարված է հասցվել АВТ-6 նավթի վերամշակման կայանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի