Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների միջև Դոհայում կայացած առանձին անուղղակի հանդիպումները «դրական առաջընթաց» են գրանցել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին վերաբերող հարցերի շուրջ, երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել քննարկումները, գրում է CNN-ը։

Կատարի ԱԳ նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին X-ում գրառման մեջ նշել է, որ կատարցի և պակիստանցի միջնորդները Կատարի մայրաքաղաքում առանձին բանակցություններ են վարել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ։ Ըստ նրա՝ քննարկումները հիմնված են Շվեյցարիայում կայացած բարձր մակարդակի հանդիպման արդյունքների վրա, և որ հաջորդ հանդիպումը կնշանակվի «հնարավորինս շուտ»՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդի հուղարկավորության արարողությունից հետո։

Իրանի իշխանությունները սպանված առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը ծրագրում են հուլիսի 4-9-ը Իրանի և Իրաքի տարբեր վայրերում՝ նրա մահից մի քանի ամիս անց։ Նա սպանվել է ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, Իրանի դեմ ուղղված ավիահարվածի ժամանակ։ Պաշտոնյաները մշակել են բազմօրյա ժամանակացույց, որը ընդգրկում է Թեհրանը, Ղոմը և Մաշհադը՝ Իրանում, ինչպես նաև Նաջաֆը և Քարբալան՝ Իրաքում, հուղարկավորությունը վերածելով ազգային և տարածաշրջանային միջոցառման։

Իրաքը հաստատել է, որ Խամենեիի հրաժեշտի արարողություններ կանցկացվեն Նաջաֆում և Քարբալայում՝ Բաղդադից հարավ գտնվող երկու շիա սրբազան քաղաքներում:

Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները կսկսվեն Թեհրանում շաբաթ և կիրակի օրերին՝ Մոսալլա աղոթքի համալիրում, որը պետական ​​կրոնական խոշոր հավաքույթների համար նախատեսված քաղաքի գլխավոր վայրն է։ Հուլիսի 7-ին երթը կշարժվի դեպի Ղոմ, որն Իրանում շիա աստվածաբանության կենտրոնն է և աշխարհում շիաների ամենակարևոր ճեմարանական քաղաքը։ Խամենեիի մարմինը հողին կհանձնեն նրա հայրենի Մաշհադ քաղաքում՝ հուլիսի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի