«Մենք քարոզարշավը որոշեցինք սկսել Գոշավանքից, որովհետև այն մեզ համար նաև արդարությունն է խորհրդանշում. արդարությունը, իրավունքը մեզ համար կարևորագույն արժեքներ են»,- այս մասին վանքի տարածքում հայտնեց «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ բոլոր ուժերն են այսօր խոսում խաղաղության մասին, ոչ ոք չի ասում, որ Հայաստանին պատերազմ է պետք։ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներն էլ, որ …

