Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ից 11 միլիոն դոլար է ստացել ընտրարշավի համար, իսկ դրա գինը վճարելու են թոշակառուները․ ասվում է X-ում տարածվող անգլալեզու տեսանյութում։ Այն X-ում տարածել են Հայաստանի հետ կապ չունեցող տասնյակ օգտատերեր։ Դիտումների հետևում միլիոնավոր իրական մարդիկ են․ նրանցից քանի՞սն է հավատացել այս պնդմանը։

«Կազմակերպված ձևով տարածվում էր տեսանյութ, որն ուներ ԱԲ-ով գեներացված ձայն, սենսացիոն մոնտաժ էր արված։ Ասվում էր, թե ԵՏՄ ֆինանսատնտեսական բյուջեից ստացված գումարները վերաուղղվել են ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին, ու դա պատճառ է դարձել, որ թոշակի տարիքը բարձրանա ու դառնա 67 տարեկանը»,- ասում է «Հետքի» փաստերի ստուգման թիմի լրագրող Միլենա Գևորգյանը։

Թեման X-ում սկսեց շրջանառվել ընտրություներից մեկ ամիս առաջ։ Միլենայի խոսքով՝ այդ ժամանակահատվածում տարբեր հարթակներում նման պատմությունների պակաս չկար։ Հայաստանի մասին նույն ձեռագրով պատրաստված կեղծ տեսանյութերը հաճախ էին հայտնվում փաստեր ստուգողների խոշորացույցի տակ։ Այս դեպքում ուշադրություն գրավող հանգամանք էր նաև հայկական լրատվամիջոցներից մեկի՝ News.am-ի կեղծ էկրանապատկերը։ Դրանով, ըստ փաստեր ստուգող լրագրողի, փորձ է արվել պնդումներին արժանահավատություն հաղորդել։

Միլենան ասում է՝ պարզ որոնումներով էլ ակնհայտ էր, որ նման հոդված գոյություն չունի, բայց դիմել է նաև այլ գործիքների օգնությանը։

«Համոզվելու համար, որ կայքում նման հրապարակում չի արվել ու հետո հեռացվել, Wayback machine գործիքի միջոցով ստուգեցինք՝ 2025 մայիսի 15-ին նման հրապարակում չէր արվել»,- ասաց լրագրողը։

«Հետքը» նաև վերլուծել է նույն տեսանյութը տարածած ամենադիտված էջերը։ Դրանք հավաքել էին միլիոնավոր դիտումներ, հարյուրավոր հավանումներ ու մեկնաբանություններ։ Էջերից մի քանիսը նախկինում ևս աչքի էին ընկել Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ տարածելով։

«Այս տեսանյութին զուգահեռ՝ այդ էջերում տարածվում էր տեսանյութ, որ, իբր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԻԱՎ վարակակիր է, տարածվում էին ինչ-որ տեսանյութեր, որ 300 հազար, հետո նաև 600 հազար ադրբեջանցիների համար տներ են կառուցվում Հայաստանում»,- նշում է Միլենան։ 

Վերադառնալով կենսաթոշակային շեմը 67 տարեկանը դարձնելու պնդմանը՝ լրագրողը հիշեցնում է․ ՀՀ-ում կենսաթոշակի շեմը 63 տարին է։ Կան նաև ավելի վաղ կենսաթոշակի իրավունք ունեցող խմբեր, իսկ կենսաթոշակի իրավունք չունեցողները 65 տարեկանից ստանում են ծերության նպաստ։

«Մինչ օրս կենսաթոշակի տարիքը 67 դարձնելու կամ այլ փոփոխություն անելու ոչ մի նախագիծ չի շրջանառվել ու օրենքում ոչ մի փոփոխություն չի իրականացվել»,- ասում է լրագրողը։

Կեղծ հրապարակումներն առաջին հայացքից կարող են իրական թվալ, բայց ուշադիր կարդալու դեպքում հնարավոր է նկատել, որ հրապարակման մեջ տեղ գտած պնդումները տրամաբանորեն իրար չեն կապվում։

«Նման մանիպուլյացիաներով ինֆորմացիան շատ է տարածվում։ Օրինակ, սա կարդալիս միակ ինֆորմացիան, որ կհիշեին դա այն էր, որ թոշակի տարիքը բարձրանալու է, կամ թոշակները կրճատվելու են»,- նշում է Միլենա Գևորգյանը։ 

Փաստերի ստուգումն ունի իր «ոսկե կանոնը»․ ոչ բոլոր կեղծ պնդումներին է պետք արձագանքել՝ ասում է լրագրողը։ Եթե դեռ լայն տարածում չունեն, դրանց մասին պատմելը կարող է ակամայից նպաստել հենց ապատեղեկատվության տարածմանը։

Եվ հենց այստեղ սկսվում է փաստեր ստուգողների աշխատանքի ամենաբարդ փուլը․ ոչ միայն բացահայտել կեղծիքը, այլև անել այնպես, որ ստուգված տեղեկությունը հասնի մարդկանց։

«Առաջինը մարդու աչքն ինչ տեսնում է, դրան է հավատում ու, երևի, դա է խնդիրը, որ փաստերի ստուգման հոդվածներն ավելի քիչ տարածում են ունենում, քան այն պնդումները, որոնք մենք ստուգել ենք։ Ու երևի սա փաստերի փաստերի ստուգման ամենադժվար կետն է՝ հասցնել մարդուն ստուգված ինֆորմացիան, ստանալ նրա վստահությունը, կամ մինչև կեղծ պնդումների տարածումը նրան ինչ-որ ինֆորմացիա տալ, որը կկանխարգելի կեղծ պնդումների սպառումը, կամ մարդիկ կսկսեն կասկածել՝ ինչ են կարդում»,- ասում է Միլենա Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան