Հնդկաստանի հյուսիս-արևելքում կործանվել է Ան-32 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, կան զոհեր։ Այդ մասին հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը։ Նրանց տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ասամ նահանգի Ջորհատ քաղաքի մերձակայքում՝ թռիչքից կարճ ժամանակ անց։ Ռազմական գերատեսչությունը դեռևս չի հրապարակել զոհերի հստակ թիվը։ Հնդկական NDTV հեռուստաընկերությունը հրապարակել է վթարի վայրից կադրեր, որոնցում երևում են ինքնաթիռի այրված բեկորները։ Ան-32-ը …

