Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգը Թուրքիային վաճառելու վերաբերյալ։ Այս մասին Reuters-ի հետ զրուցած հինգ աղբյուրներ են հայտնել։ Այսպիսով, ըստ հրապարակման, դուռ է բացվում Թուրքիայի հետ ավելի էական բանակցությունների համար այն համակարգի շուրջ, որն Անկարան տարիներ շարունակ ձգտել է իրականացնել իր «Պողպատե գմբեթ» ինտեգրված օդային և հրթիռային պաշտպանության ցանցի շրջանակում։

Ֆրանսիայի դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև հունիսի 25-ի բանակցություններից հետո, հայտնել են չորս աղբյուրներ։ Նշվում է, սակայն, որ բանակցությունները դեռևս վաղ փուլում են։

Ֆրանսիայի նախագահականը հայտարարել է, որ չի հաստատում տեղեկատվությունը և մատնանշել է հաղորդագրության մեջ առկա «էական անճշտությունները», սակայն չի նշել, թե ինչ անճշտությունների մասին է խոսքը և հրաժարվել է մանրամասնել։

«Մակրոնը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես սպասվում է, հանդիպում կունենան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ երկկողմ հարցեր քննարկելու համար»,- ասել են աղբյուրները։

Մի աղբյուր հավելել է, որ Մելոնին և Էրդողանը քննարկել են այս հարցը հուլիսի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգն արտադրվում է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի կողմից, որը միավորում է MBDA France-ը, MBDA Italy-ն և Thales-ը: Համակարգը կարող է միաժամանակ հետևել տասնյակ թիրախների, որսալ բազմաթիվ սպառնալիքներ և միակ եվրոպական արտադրության համակարգն է, որը, ըստ պնդումների, կարող է որսալ բալիստիկ հրթիռներ։ Այն հաճախ նկարագրվում է որպես ԱՄՆ-ի Patriot համակարգի եվրոպական ամենամոտ համարժեքը։

Չնայած Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը, այն չունի լիարժեք, անկախ հակահրթիռային պաշտպանության վահան և հենվում է դաշնակից համակարգերի ու կործանիչների վրա՝ միաժամանակ մշակելով և տեղակայելով իր սեփական ներքին ցանցը, որը հայտնի է որպես Steel Dome։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հունիսի 30-ին Reuters-ին ասել էր, որ Անկարան գնահատում է իր օդային պաշտպանության կարիքները բավարարելու բոլոր տարբերակները, ներառյալ՝ ամերիկյան Patriot համակարգերի կամ SAMP/T-ի հնարավոր գնումը։

Իտալիան SAMP/T համակարգը Թուրքիա է ուղարկվել հունիսի կեսերին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման շրջանակում։

Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան 2017-2018 թվականներին համագործակցություն էին սկսել հնարավոր երկարաժամկետ օդային պաշտպանության ծրագրի շուրջ, որը ներառում էր համատեղ մշակման և համատեղ արտադրության ուսումնասիրություններ։ Նախագիծը կանգ առավ, քանի որ Փարիզի և Անկարայի միջև կապերը վատթարացան Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի ու Կիպրոսի միջև վեճերի պատճառով։

Reuters-ի կողմից մեջբերված թուրք պաշտոնյան ասել է, որ գործընթացը չի կարողացել առաջ շարժվել 2020 թվականից ի վեր՝ այդ լարվածության և Եվրամիության պատժամիջոցների պատճառով։

«Այժմ, կարծես, կա քաղաքական կամք բոլոր երեք կողմերից՝ Թուրքիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, որպեսզի այս գործընթացն առաջ շարժվի»,- ասել է պաշտոնյան։

Աղբյուրները հայտնել են, որ Փարիզը մի կողմ է դրել որոշ քաղաքական վերապահումներ, որոնք նախկինում խոչընդոտել էին առաջընթացը, չնայած տատանումները մնացել են։ Երկու աղբյուրներ զգուշացրել են, որ Ֆրանսիան պետք է հանգստացնի Հունաստանին և Կիպրոսին, որոնց հետ ստորագրել է ռազմավարական պաշտպանական համաձայնագրեր, ցանկացած հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի