Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

Հուլիսի 6-ին Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR լցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ, համապատասխան նոտա է փոխանցվել ռուսական կողմին։

Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն առաջին նմանատիպ միջադեպը չէ. SOCAR-ի օբյեկտներն Ուկրաինայում, այդ թվում՝ գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթաբազան, նախկինում ենթարկվել են հարվածների և այլ ավերիչ ռազմական հետևանքների, որոնց արդյունքում զգալի նյութական վնասներ են եղել, ընկերության աշխատակիցներ են վնասվել։

Նշվել է, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ նման միջադեպերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։

Հանդիպմանը նաև ընդգծվել են մի քանի ավիահարվածները, որոնք վնասել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը: Ընդգծվել է Վիեննայի կոնվենցիաներին համապատասխան դիվանագիտական ​​և հյուպատոսական առաքելությունների շենքերը պաշտպանելու պարտավորությունները խստորեն պահպանելու կարևորությունը։

Ռուսական կողմին կոչ է արվել համապարփակ հետաքննություն անցկացնել բոլոր նշված միջադեպերի վերաբերյալ, տրամադրել համապատասխան պարզաբանումներ և հետևել քաղաքացիական սեփականության ու դիվանագիտական ​​առաքելությունների պաշտպանության միջազգային պարտավորություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի