«Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի հայտարարությունները, որոնք կրկին առնչվել են հայ-ադրբեջանական նախկին հակամարտության թեմային, իրականության աղավաղում են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Զախարովայի՝ Ղարաբաղյան տարածաշրջանի և ՀԱՊԿ-ի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ հարցին։ «Ղարաբաղի տարածաշրջանը միշտ ճանաչվել է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Հետևաբար, ՀԱՊԿ մեխանիզմների …

