Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով 49-ամյա տղամարդ է վիրավորվել, գրում է Current time-ը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում՝ Սեմյոն Պալիայի փողոցում գտնվող բազմահարկ շենքի բակում։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի շարժիչը գործարկելուց հետո։ Տուժածը զննվել է բժիշկների կողմից: Ոստիկանությունը չի նշել նրա ինքնությունը կամ առողջական …

