ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում «Wildberries» առևտրային հարթակի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է այն վաճառողների փոխհատուցման հարցը, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին միջադեպերի հետևանքով։ Ընկերությունից հայտնել են, որ վնասների հաշվարկն արդեն սկսվել է, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմները գտնվում են ավարտական փուլում։ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում …

